Արմենիա Բժշկական Կենտրոն
Ցուցադրումներ 6777
Կոնտակտային Տվյալներ
Մեզ կարող եք գտնել
Արմենիա Բժշկական Կենտրոն
«Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնը (ՀԲԿ) Հայաստանի ամենամեծ բժշկական հիմնարկներից է: Հիմնադրվել է 1920-ականներին, 1970 թ. սկսել է գործել Մարգարյան 6 հասցեում գտնվող նորակառույց համալիրը, որը բաղկացած է հիմնական, պոլիկլինիկայի, քիթ-կոկորդ-ականջաբանական և պաթոլոգիական անատոմիայի մասնաշենքերից: «Արմենիա» ՀԲԿ բազմապրոֆիլ հաստատություն է, ունի 23 բաժանմունք, որտեղ միաժամանակ կարող են ստացիոնար բուժում ստանալ ավելի քան 800 հիվանդ:
Օրգանիզմը համակարգված օրգանական մարմին է՝ մարդու հոգեֆիզիկական հատկությունների ամբողջություն, ի սկզբանե սահմանված գործունեության մեխանիզմ, անընդհատ շարժման և գործողության մեջ գտնվելու համակարգ, որտեղ յուրաքանչյուր օրգան իր դերն ու նշանակությունն ունի:
Այսպիսին է նաև «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնը (ՀԲԿ), մի ամբողջական օրգանիզմ, որտեղ հոգու արտահայտության կարևոր դրսևորումը բուժանձնակազմի հոգատարությունն ու պատրաստակամությունն է: Օրգանիզմ, որտեղ յուրաքանչյուր օրգանի ճիշտ գործունեության արդյունքում ստեղծվում է առողջ և կատարյալ համագործակցություն ու արդյունք, և որում մեծ դերակատարումը բժիշկների պրոֆեսիոնալիզմն է, առանց որի «կանգ» կլիներ:
Յուրաքանչյուր օրգանիզմ ուժեղ և առողջ է այնքանով, որքանով ուժեղ է այնտեղ տեղի ունեցող ցանկացած փոփոխության, խախտման ճիշտ ախտորոշման օղակը: Այստեղ ևս չենք կարող չնշել ախտորոշիչ կենտրոնի նորագույն սարքավորումներով և լավագույն մասնագետներով հագեցվածության փաստը՝ գիտակցելով և կարևորելով ախտորոշման դերն ու նշանակությունը:
տեղեկատու` +374-10-318109 , +374-10-318137
շտապ բուժօգնության ծառայություն` +374-10-318246
Մասնագիտություններ
- Ախտորոշիչ հետազոտությունների
- Էնդոկրինոլոգիական
- Ընդհանուր վիրաբուժության
- Թերապևտիկ
- Թոքաբանական
- Ճառագայթային ախտորոշիչ հետազոտության
- Նեֆրոլոգիայի
- Նյարդաբանական
- Շտապ օգնություն
- Պլաստիկ վերականգնողական
- Սրտաբանական
- Վնասվածքաբանական