Գյումրու Բժշկական Կենտրոն
Ցուցադրումներ 3448
Կոնտակտային Տվյալներ
Մեզ կարող եք գտնել
Գյումրու Բժշկական Կենտրոն
2012թ. սեպտեմբերի 4-ին տեղի ունեցավ բժշկական նորագույն սարքավորումներով և որակյալ մասնագետներով հագեցած «Գյումրու բժշկական կենտրոն»-ի հանդիսավոր բացումը, որն ազդարարեց ժամանակակից բուժօգնության ներդրման սկիզբը ՀՀ Շիրակի մարզում։ Նորակառույց «Գյումրու բժշկական կենտրոն»-ի շինությունը միաձույլ հիմնակմախքով, բարձր սեյսմակայունությամբ, ժամանակակից հիվանդանոցաշինության միջազգային չափանիշերին համապատասխանող կառույց է, որն իր տեսակի մեջ եզակի է ՀՀ մարզերում։
Կենտրոնում տեղադրված են ամենավերջին սերնդի մի շարք սարքավորումներ, որոնցից հատկապես հարկ է առանձնացնել համակարգչային սրտագրության սարքը և անգիոգրաֆը: Վերջինիս առկայությունը հնարավորություն է տալիս առաջին անգամ մայրաքաղաքից դուրս իրականացնել ինչպես ախտորոշիչ, այնպես էլ ինվազիվ բուժական միջամտություններ, և տարածաշրջանի ազգաբնակչությունն անհրաժեշտության դեպքում հնարավորություն ունի սրտաբանական բարձրակարգ ծառայություն ստանալ տեղում։
Կենտրոնը հնարավորություն է ընձեռում Շիրակի մարզի և հատկապես Գյումրի քաղաքի բնակչությանը ստանալ որակյալ, ժամանակակից և մատչելի բժշկական ծառայություններ։ Կենտրոն, որ կարող է բավարարել աշխարհի զարգացած երկրների պահանջները։
Մասնագիտություններ
-
- Անդրոլոգիական և ուրոլոգիական
- Անոթաբանական
- Նյարդավիրաբուժական
- Պրոկտոլոգիական
- Սրտաբանական
- Վերակենդանացման
- Վնասվածքաբանական