Արթուր Ավետիսյան
Վիրաբույժ(անոթային)
Ցուցադրումներ 3305
Կոնտակտային Տվյալներ
Արթուր Ավետիսյան. փորձառու անոթային վիրաբույժ, ինտերվենցիոն անգիոլոգ:
Ավարտելով Երևանի Մ. Հերացու անվ. պետական բժշկական համալսարանի ընդհանուր բժշկության ֆակուլտետը (1999 – 2005 )՝ գործունեություն է ծավալել տարբեր բժշկական կենտրոններում, փորձառության լավ դպրոց անցել և էլ ավելի մասնագիտացել իր գործում: Այսօր արդեն Արթուր Ավետիսյանն իր ոլորտում լավագույններից է: Նա երբեք չի բավարարվում ձեռք բերածով: Մշտապես ուսումնասիրում է անոթային վիրաբուժության ոլորտում ստեղծված նոր ու ժամանակակից մեթոդները և այն կիրառում բուժման ընթացքում: Իր գործին նվիրված բժիշկը մեծ փորձ ձեռք բերեց և անոթային վիրաբուժության նոր նվաճումներին ծանոթացավ՝ վերապատրաստում անցնելով Ավստրիայի ` Landenkrankenhaus Feldkirch-ի ինտերվենցիոն ռադիոլոգիայի բաժանմունքում: Արթուր Ավետիսյանի մասնագիտական ու մարդկային բարձր որակների մասին են վկայում նաև հիվանդների՝ նրան ուղղված երախտագիտության ու շնորհակալության խոսքերը:
Լեզուների Իմացություն
Հայերեն, Անգլերեն, Ռուսերեն