ALEXANDER MALAYAN VISION CENTER
Ցուցադրումներ 9316
Կոնտակտային Տվյալներ
Ալեքսանդր Մալայանի անվան տեսողության վերականգնման կենտրոնի հիմնական առաքելությունն է տեսողության բարձրակարգ ախտորոշիչ, բուժական և էսթետիկ ծառայությունների տրամադրումը, ինչի շնորհիվ կարելի է ժամանակին կանխել վաղ փուլում գտնվող տեսողական բազմաթիվ խնդիրները։
Կենտրոնում իրականացվում են գործիքային հետազոտություններ, ինչպես նաև աչքի տարբեր միջամտություններ և կերատոկոնուսի բուժում՝ քրոս-լինքինգ մեթոդի միջոցով։
Կենտրոնի հիմնադիրը Ալեքսանդր Մալայանի դուստր՝ Զառա Մալայանն է : Այս կենտրոնի հիմնադրումը յուրօրինակ հարգանքի դրսևորում է հոր՝ Ա. Մալայանի՝ ակնաբուժության ոլորտում ստեղծած արժեքների գնահատման և պահպանման հանդեպ:
Կենտրոնը հագեցած է բոլոր անհրաժեշտ ժամանակակից սարքավորումներով և տեխնիկայով, ինչը հնարավորություն կտա իրականացնել ճշգրիտ ախտորոշում և բուժում։
Նորաբաց կենտրոնում շարունակվելու են ՀՀ վաստակավոր բժիշկ Ա. Մալայանի հիմնադրած ակնաբուժական մասնագիտական ավանդույթները և կենտրոնը աշխատելու է նրա բժշկական համոզմունքներին հավատարիմ, ինչը ենթադրում է անմնացորդ նվիրում և բարձր պատասխանատվություն։
Կենտրոնի մասնագետների հետ կապ հաստատելու համար կարող եք զանգահարել ՝+374 99 583800, +374 94 583802 հեռախոսահամարներով:
Հասցե՝ Ձորափի 4/3,Երևան,Հայաստան