Հանդիպում Ալեքսանդր Մալայանի անվան տեսողության վերականգնման կենտրոնի հիմնադիր-տնօրեն Զառա Մալայանի հետ։ Արտաքուստ փխրուն թվացող այս գեղեցիկ կինն իրականում մեծ կամքի տեր, ծայրահեղ ճշտապահ և նրբանկատ ղեկավար է: 16 տարի եղել է Ս. Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի փոխտնօրենը, ղեկավարել մի պատասխանատու գործ, որի որակը և արդյունքն անմիջապես կապված էին առողջապահական ծառայությունների կազմակերպման և մատուցման հետ: […]
Մասնակցի՛ր Hayacq.am-ի ուղիղ տեսակապով` Facebook Live հաղորդանը։ Մեր միջոցով դարձեք էլ ավելի ճանաչելի և հասանելի: Ոզու՞մ ես լինել մեր հերթական հաղորդման հյուրը: Մանրամասների համար` 096513325, դիմե՛ք և մենք սիրով կպատասխանեք ձեր բոլոր հարցերին: www.hayacq.am & www.medlife.am Հաղորդումները դիտեք՝ http://hayacq.am/facebook-live/
«Հայացք» հաղորդաշարը բարձրաձայնում է քիթ-կոկորդ ականջաբանության տարածված հիվանդություններին և բուժման մեթոդներին առնչվող հարցերը: Թեման քննարկում ենք Երևանի պետական բժշկական համալսարանի քիթ-կոկորդ-ականջաբանության ամբիոնի դոցենտ, «Էրեբունի» բժշկական կենտրոնի ԼՕՌ բաժանմունքի բժիշկ, բ.գ.թ. Գեղամ Խանդանյանի հետ: Մանրամասները տեսանյութում: Մասնագետի հետ կարող եք կապ հաստատել՝ զանգահարելով 091 413341, 077413341 հեռախոսահամարներով:
Թվային տեխնոլոգիաների կիրառումը վերջին տասնամյակում Հայաստանում մեծ զարգացում է ապրել հատկապես ատամնաբուժության ոլորտում: Խոսքը թվային ռենտգեն համակարգերի, ժամանակակից ներբերանային սքաներների, CAD-CAM համակարգերի, 3D տպիչների, զանազան այլ տեխնոլոգիաների ու ծրագրերի մասին է: Այս ամենը ոչ միայն հեշտացնում են բժշկի աշխատանքը, այլև դարձնում առավել արդյունավետ:
Ներբերանային սկանիերների օգնությամբ բժիշկները հնարավորություն են ստանում աշխատելու ավելի արագ, բարձր որակով և մեծ ճշգրտությամբ: Այս եղանակով կարելի է բացահայտել կծվածքի տարբեր տեսակի անոմալիաները, բացարձակ ճշգրտությամբ որոշել ատամնահպումը, ախտորոշել կարիեսը և, վերջապես, ստանալ և վերարտադրել պացիենտի ատամների ճշգրիտ գույնը ու ծնոտի վիրտուալ չափսը: Այս ամենի մասին կարելի է կազմել էլեկտրոնային փաստաթուղթ և ներկայացնել համապատասխան մասնագետին կամ լաբորատորիա:
Ցավոք սրտի, սիրտ-անոթային հիվանդություններից մահացություններն իրենց քանակով ու տոկոսային հարաբերությամբ առաջին տեղում են: Բայցևայնպես, բուժման և ախտորոշման մեթոդների շնորհիվ հնարավոր է ճիշտ ախտորոշում կատարել, բուժել և այդպիսով երկարացնել մարդու կյանքը՝ խուսափելով հանկարծակի վրա հասնող մահվանից:
Եթե տվյալ հիվանդի մոտ առկա է սրտի կողմնային պատը սնուցող զարկերակի 99% նեղացում՝ թրոմբի առկայությամբ, ապա այդ նեղացումը համարվում է ինֆարկտածին: Այս դեպքում հարկավոր է շտապ ստենտավորել զարկերակը, որպեսզի հիվանդի մոտ չզարգանա սրտամկանի սուր ինֆարկտ: Այդպիսով, ստենտավորման միջոցով հնարավորություն է ստեղծվում կանխել ինֆարկտի զարգացումը, այլ ոչ թե բուժել հետեւանքները, որոնք երբեմն, ցավոք սրտի, անդառնալի են:
Խոլեստրինը կարող է նպաստել ոչ միայն սրտաբանական, այլև բոլոր անոթների հետ կապված հիվանդությունների զարգացմանը: Այս մասին են վկայում կատարված բազմաթիվ հետազոտությունները և տարիների փորձը: Արյան անոթների՝ աթերոսկլերոզով ախտահարված հատվածներում մշտապես կարելի է տեսնել խոլեստերենի կուտակումներ, որոնք խանգարում են արյան շրջանառությանը և առաջացնում բարդ առողջական խնդիրներ:
Տեսողական լազերային շտկումը վիրահատական միջամտություն է, որը թույլ է տալիս վայրկյանների ընթացքում վերականգնել տեսողությունը՝ կարճատեսության, հեռատեսության և աստիգմատիզմի դեպքում: Այն գրեթե բարդություն չունեցող վիրահատություն է: Ավելի քան 30 տարի է, որ աշխարհում կատարվում է լազերային կորեկցիա, այն մեծ տարածում ունի և բժշկության մեջ համարվում է ամենաշատ կատարվող վիրահատություններից մեկը, քանի որ դրանից հետո մարդն այլևս ակնոցի կարիք չի ունենում:
Տեսողության վրա բացասաբար են ազդում նորագույն տեխնոլոգիաները, էկոլոգիական խնդիրները՝ վիտամիններով ոչ հարուստ սնունդը, սթրես հարուցող օրակարգը եւ վերջապես՝ տարիքը։ Անվերադարձ կուրության կարող են հանգեցնել բնածին հիվանդությունները, շաքարային հիվանդության դեպքում աչքի ցանցաթաղանթի անոթային ախտահարումները, հիպերտոնիան, գլաուկոման։ Այնինչ, ժամանակին բուժվելու դեպքում տեսողությունը հնարավոր է վերականգնել ծերունական կատարակտի եւ կերատոկոնուսի (եղջերաթաղանթի դեգեներատիվ հիվանդությունը, որը հանգեցնում է դրա բարակեցման եւ արտափքման), կարճատեսության, հեռատեսության եւ աստիգմատիզմի (աչքի օպտիկական արատ) դեպքում։
Գլաուկոման կուրության պատճառ է դառնում միայն այն դեպում, երբ անտեսվում է: Պետք է նշել, որ հետևողական լինելու, ժամանակին ակնաբույժին դիմելու և ճիշտ բուժում ստանալու դեպքում գլաուկոմայով հիվանդները տեսնում են մինչեւ խորը ծերություն: Գլուկոմայով բոլոր հիվանդները անկախ այն հանգամանքից կոնսերվատիվ բուժում են ստանում, կամ վիրահատվել են, թե ոչ, պարտադիր երեք ամիսը մեկ պարբերականությամբ պետք է գնան ստուգման:

Հայմորիտ կարող է առաջանալ սուր շնչառական հիվանդություններից հետո, ինչպես նաև միջնապատի ծռվածության, ալերգիայի հետևանքով: Նշված դեպքերում արտահոսքը խանգարվում է, ինֆեկցիան ներթափանցում է տվյալ օջախ և սկզբնավորվում է թարախային պրոցես:
ԼՕՌ հիվանդությունների համար նպաստավոր պայմաններից մեկը նաեւ քթի ծուռ միջնապատն է, որը հայերի մոտ շատ հաճախ է հանդիպում։ Այս դեպքում վատթարանում է քթի հարակից խոռոչների օդակրությունը, առաջանում է բորբոքային այտուց, հեղուկի արտադրություն: Վերջինիս արտահոսքը դեպի դուրս դժվարանում է և պատճառ դառնում կանգի ու նեխման։ Այսինքն, ծուռ միջնապատի պատճառով նախ դժվարանում է օդակրությունը ու առաջանում է բորբոքում, ապա միջնապատի ծռությունը թույլ չի տալիս, որպեսզի թարախը լավ դուրս գա։
Ներկայում առաջարկվում են լայն սպետկորի հզոր հակաբիոտիկներ ու այլ տարբեր տեսակի պրեպարատներ ու միջոցներ, որոնք շատ արդյունավետ են և հասանելի: Նորամուծությունները ու նորագույն մեթոդները կիրառվում են նաև վիրահատական բուժման ժամանակ: Դրանցից են վիրահատության էնդոսկոպիկ եղանակը, պունկցիային փոխարինելու եկած յամի-կադետորը, նորաստեղծ վիրահատական զանազան գործիքները (լազերային, հարմոնիկ, ուլտրաձայնային դանակներ, բիպոլյար պինցենտներ., սառը կոբլացիա) մաքուր, հիվանդի համար լիովին անվնաս անեսթեզոլոգիական պրեպարատները: Այս ոլորտում ամեն ինչ արվում է, որպեզի նվազագույն տավմաներով հնարավոր լինի հասնելու առավելագույն արդյունքի:
Լապարասկոպիկ վիրաբուժությունը համարվում է բեկումնային վիրաբուժության ոլորտում և շատ հաճախ փոխարինում է ավանդական վիրաբուժությանը: Այն տարբեր վիրաբուժական միջամտությունների դեպքում ապահովում է բարձր ճշգրտություն և առավել որակյալ արդյունք:
Այս եղանակով կատարվում են խոլեցեստիտի (լեղապարկիբորբոքում), որդանման ելունի (ապենդիցիտ) և որովայնի խոռոչի այլ օրգանների լապարասկոպիկ վիրահատություններ: Բուժման այս եղանակի առավելություններից են կտրվածքի բացակայությունը, արյան նվազագույն կորուստը, հոգեբանական և ֆիզիկական տրավմաների բացակայությունը և արագ վերականգնումը:
Նախևառաջ տվյալ բուժհատատությունը պետք է ունենա բարձակարգ բուժանձնակազմ, հագեցած լինի ժամանակակից բժշկական տեխնիկայով և սարքավորումներով: Եվ ամենակարևորը՝ յուրաքանչյուր հիվանդի հանդեպ պետք է ցուցաբերվի անհատական մոտեցում, բարձորակ սպասարկում՝ սկսած ընդունարանից մինչև հիվանդասենյակ: Հենց այդպիսին է «Էլիտ-Մեդ» բժշկական կենտրոնը:
Իհարկե, վիրուսային հեպատիտները: Աշխարհում շուրջ 400 մլն մարդ վարակված է այս ինֆեկցիայով, այդ թվում՝ 250 միլիոնը վիրուսային հեպատիտ Բ քրոնիկ վարակակիրներ են, իսկ 150 միլիոնը վիրուսային հեպատիտ Ց քրոնիկ վարակակիրներ: Սա իսկապես լուրջ խնդիր է, որովհետև այս հիվանդությունը բավական արագ զարգացող ընթացք ունի և կարող է պատճառ դառնալ այնպիսի ծանր հիվանդություննների, ինչպիսիք են լյարդի ցեռոզն ու լյարդի առաջնային ուռուցքը: Այնպես, որ պետք է առավել մեծացնենք մեր զգոնությունը այսպիսի հիվանդներին ճիշտ ախտորոշելու եւ ճիշտ բուժական մոտեցումներ ցուցաբերելու գործում:
Այդ վիրուսները արյունածին են, բազմանում են միայն արյան մեջ, և, բնականաբար, արյունային ցանկացած միջամտություն կարող է դառնալ վիրուսի փոխանցման միջոց: Բոլոր վիրաբուժական միջամտությունները` ստոմատոլոգիական, գինեկոլոգիական, անգամ` կոսմետիկ և այլն, կարող են պատճառ դառնալ վիրուսի փոխանցման: Վիրուսը կարող է փոխանցվել նաև սեռական ճանապարհով, դրա համար խրախուսվում են ապահով սեռական հարաբերությունները:
Ոչ մի այլ օրգան չի կարող փոխարինել լյարդին: Ինչ էլ ուտենք կամ խմենք՝ անցնում է լյարդով: Ահա թե ինչու է այս օրգանն ամենաշատը տուժում մեր վնասակար սննդակարգի պատճառով: Երբ լյարդը պատվում է չափազանց մեծ քանակությամբ ճարպով, մարդու մոտ զարգանում է լյարդի ճարպային հիվանդություն: Որոշ ժամանակ անց ճարպի մեծ քանակության պատճառով իրավիճակը սրվում է, սկսում են ընթանալ օքսիդացման գործընթացներ, լյարդը պատվում է սպիներով (առաջանում է ֆիբրոզ) և խանգարվում է ողջ լյարդի աշխատանքն ու նյութափոխանակությունը: