Հորմոն, Որը Պահպանում Է Երիտասարդությունը

Մենք չենք կարող կանխել ծերացումը, բայց կարող ենք այն  դանդաղեցնել:Ըստ գիտնականների  երիտասարդության աղբյուրի գաղտնիքը թաքնված է մելատոնին հորմոնի մեջ, որը մեզնից յուրաքանչյուրի մեջ կա: Տարիների ընթացքում վնասակար սովորությունների և օրգանիզմի վրա քայքայիչ ազդեցությունների պատճառով դրա քանակը նվազում է, ինչը հանգեցնում է ծերացման: Գիտնականները պնդում են, որ մելատոնինը կարող է մարդկության կյանքը երկարացնել 10-15 տարով: Մելատոնինը մարդու օրական ռիթմի կարգավորողն է: Բոլոր մարդկանց դեպքում մելատոնինն ակտիվորեն վերականգնվում է գիշերային քնի ժամանակ:

Ծերացման գործընթացը սկսվում է 25 տարեկանից հետո, ուղեկցվում է շատ հիվանդություններով: Պատճառը մելատոնինի պակասն է: Ինչպես լավացնել մելատոնինի արտադրությունը:

Դերասանուհի Սոֆի Լորենը սիրում է կրկնել, որ գեղեցկության գլխավոր գաղտնիքը առողջ քունն է. Նրա խորհուրդը գիտական հիմնավորում ունի: Մելատոնինի մակարդակը բարձրանում է ժամը 21.00-2.00-ը ընկած հատվածում, անկում է ապրում մինչև առավոտյան 9-ը: Պարզ ասած՝ որքան վաղ ես պառկում քնելու այնքան գեղեցկանում և երիտասարդանում ես, քանի որ խորը քնի փուլում մելատոնինի հաշվին բջջային մակարդակում նորանում են օրգանիզմի բոլոր ռեսուրսները: Երիտասարդ մանլու համար մի մոռացեք նաեւ քնի հիգիենայի մասին եւ միշտ  օդափոխեք ննջարանը քնելուց առաջ: