Under Construction

ԳՐԱՆՑՎԵԼ Այն մարդիկ,որոնք մտահոգ են առողջապահական թեմաներով։

Գրանցվել որպես բժիշկ

Գրանցվել

ՀԱՐՑ ՊԱՏԱՍԽԱՆ

Մենք գիտենք, թե ինչ է նշանակում կայանալ որպես մասնագետ և գիտենք նաև, որքան ժամանակ է հարկավոր, որպեսզի ձեր մասին հայտնի դառնա հանրությանը: Մենք ձեզ՝ ճանաչելի և հասանելի դարձնելու հոգսը վերցնում ենք մեզ վրա: Մեր միջոցով կունենաք ակտիվ ներկայացվածություն առցանց հարթակներում, կմեծացնեք ձեզ դիմող պացիենտների քանակը և կկարողանաք ավելի արդյունավետ կառավարել ձեր աշխատանքային ժամանակը:
Աշխատանքի ընթացքում մասնագետները փորձառություն են ձեռք բերում, հանդես են գալիս նորարարական գաղափարներով, որոնում, գտնում և առաջարկում բուժման նոր մեթոդներ ու եղանակներ: Մենք հնարավորություն ենք տալիս պատմելու ձեր ձեռքբերումների մասին ու կատարելու փորձի փոխանակում:
Նորագույն տեխնոլոգիաների զարգացումն իր ազդեցությունն է թողնում նաև բժշկության ու առողջապահության ոլորտի վրա: Այս բնագավառում ամեն օր ու ժամ մի բան է փոխվում և առանց դրանց մասին տեղեկության դժվար է առաջ շարժվելը: Մենք հետևելու ենք այս ոլորտին առնչվող բոլոր միջազգային նորություններին և դրանք ներկայացնելու ենք այս բաժնում: Ներկայացնելու ենք նաև մասնագիտական հոդվածներ, տարբեր նյութեր սեմինարների, գիտաժողովների ու քննարկումների մասին:
Այսօր առողջապահության պաշտոնյաները ամեն ինչ անում են ոլորտը բարելավվելու, զարգացնելու և աշխարհում կատարվող նորամուծությունները տեղայնացնելու համար: Մեր կայքի միջոցով կարող եք տեղեկանալ այն բոլոր փոփոխություններին, որոնք կատարվում են և նպատակ ունեն նպաստելու բուժման որակի բարձրացմանը և առողջության պահպանմանը:
Այսօր մեր երկրում տարբեր բուժհատատություններ են գործում, որոնցից յուրաքանչյուրը մասնագիտացված է այս կամ այն ուղղությամբ, ունի տեխնիկական տարբեր հագեցվածություն և մասնագիտական տարբեր որակներ ունեցող բուժանձնակազմ: Այս բազմազանության մեջ, անշուշտ, դժվար է կողմնորոշվելը: Մենք կօգնենք ձեզ այդ հարցում՝ յուրաքանչյուրի մասին տրամադրելով համապարփակ տեղեկատվություն:
Մեր միջոցով հնարավոր կլինի խուսափել հերթերից՝ նախապես պայմանավորվելով լավագույն մասնագետի հետ ձեզ հարմար ժամի և խնայելով ժամանակը: Դուք հնարավորություն կունենաք ընտրել բժիշկ կամ բուժհաստատություն առանց տնից դուրս գալու ցանկացած վայրից:
Որևէ բժշկի կամ բուժհաստատություն այցելելուց առաջ, բոլորն էլ ուզում են հավաստիանալ՝ արդյո՞ք ճիշտ ընտրություն են կատարել: Այս բաժնում հնարավոր է ավելի առարկայական ծանոթանալ բժշկական տարբեր հաստատություններից ու բժիշկների ծառայություններից օգտված մարդկանց կարծիքներին ու արձագանքներին և համապատասխան եզրահանգումներ կատարել:
Մենք հնարավորություն ենք ընձեռում տեղեկանալու տարբեր հիվանդությունների մասին, ծանոթանալու դրանց կանխարգելման և բուժման մեթոդներին: Այդպիսով, դուք կկարողանաք նախնական պատկերացում կազմել տվյալ հիվանդության մասին և անհրաժեշտության դեպքում միջոցառումներ ձեռք առնել:

Վերջին նորությունները

Եվ իրադարձությունները

27 Հունվարի 2019

«Նաիրի» ԲԿ-ի օնկոգինեկոլոգիական ծառայության ղեկավար Արտեմ Ստեփանյան

Մարդիկ իրենց կյանքի ընթացքում տարբեր պատճառներով բժշկական օգնության կարիք են ունենում: Սակայն բժիշկները  միշտ չէ, որ իրենց աշխատանքում չեն թերանում: Ցավոք սրտի, սխալ ախտորոշումը կամ բուժումը կարող է անդառնալի հետք թողնել մարդու առողջության վրա՝ տանելով մինչև մահվան դուռը: Ասվածը հատկապես վերաբերում է ուռուցքային հիվանդություններին: Այսօր աշխատող ուռուցքաբանների բազմազանության մեջ ինչպե՞ս ճիշտ ընտրություն կատարել և վստահ […]

27 Հունվարի 2019

«Աստղիկ» ԲԿ-ի վիրաբուժական բաժանմունքի ղեկավար Արայիկ Ոսկանյան

Վիրաբույժ, բժշկական գիտությունների թեկնածու, «Աստղիկ» ԲԿ-ի վիրաբուժական բաժանմունքի ղեկավար, ԵՊԲՀ Էնդոսկոպիկ և էնդոկրին վիրաբուժության ամբիոնի դոցենտ Արայիկ Ոսկանյանը  «Հայացք» հաղորդաշարի շրջանակում ամոփում է2018 տարին, անդրադառնում կատարված գործին, նշում գրանցված հաջողությունները : Սիրով ներկայացնում ենք  այն ամենը, ինչը կարևոր է եղել անցնող տարում: Փորձառու բժշկին դիմելու համար կարող եք զանգահարել 055 11 77 48 , 093 […]

27 Հունվարի 2019

Սուրեն Ստեփանյան. անդրադարձ 2018-ի ձեռքբերումներին

Երևանի պետական բժշկական համալսարանի վիրաբուժության թիվ 1 ամբիոնի վարիչ, «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ»- ի վիրաբուժության կլինիկայի ղեկավար, ընդհանուր վիրաբույժ, պրոֆեսոր Սուրեն Ստեփանյանը տեսանյութում ամփոփում և անդրադառնում է 2018թ․-ի ձեռքբերումներին: Մասնագետի հետ կարող եք կապ հաստատել՝ զանգահարելով +374 93 503540 հեռախոսահամարով: Տեսանյութը՝ www.hayacq.am-ի։

ԼՕՌ Օրգանների Հետազոտության և Բուժման Նորագույն Մեթոդների Մասին

19 Հուլիսի 2018

Լօռ օրգանների հետազոտությունը և բուժումը

ԼՕՌ հիվանդությունները, ցավոք սրտի, այսօր մեծ տարածում ունեն: Թույլ դիմադրողականությունը, նստակյաց կյանքը, գունանյութերով ու կոնսերվանտներով …

Արդեն 3 Տարի Է՝ Մեր Երկրում Իրականացվում Է «Ստենտ՝ Կյանքի Համար» Ծրագիրը

18 Հունիսի 2018

«Ստենտ՝ կյանքի համար» ծրագիրը

Սրտի ռիթմի խանգարումները բավական տարածված խնդիր է և կարող է հանդիպել բնակչության բոլոր շերտերում, քանի որ սրտի ռիթմի խանգարումներ …

27 Հունվարի 2019

«Նաիրի» ԲԿ-ի օնկոգինեկոլոգիական ծառայության ղեկավար Արտեմ Ստեփանյան

Մարդիկ իրենց կյանքի ընթացքում տարբեր պատճառներով բժշկական օգնության կարիք են ունենում: Սակայն բժիշկները  միշտ չէ, որ իրենց աշխատանքում չեն թերանում: Ցավոք սրտի, սխալ ախտորոշումը կամ բուժումը կարող է անդառնալի հետք թողնել մարդու առողջության վրա՝ տանելով մինչև մահվան դուռը: Ասվածը հատկապես վերաբերում է ուռուցքային հիվանդություններին: Այսօր աշխատող ուռուցքաբանների բազմազանության մեջ ինչպե՞ս ճիշտ ընտրություն կատարել և վստահ […]

27 Հունվարի 2019

«Աստղիկ» ԲԿ-ի վիրաբուժական բաժանմունքի ղեկավար Արայիկ Ոսկանյան

Վիրաբույժ, բժշկական գիտությունների թեկնածու, «Աստղիկ» ԲԿ-ի վիրաբուժական բաժանմունքի ղեկավար, ԵՊԲՀ Էնդոսկոպիկ և էնդոկրին վիրաբուժության ամբիոնի դոցենտ Արայիկ Ոսկանյանը  «Հայացք» հաղորդաշարի շրջանակում ամոփում է2018 տարին, անդրադառնում կատարված գործին, նշում գրանցված հաջողությունները : Սիրով ներկայացնում ենք  այն ամենը, ինչը կարևոր է եղել անցնող տարում: Փորձառու բժշկին դիմելու համար կարող եք զանգահարել 055 11 77 48 , 093 […]

27 Հունվարի 2019

Սուրեն Ստեփանյան. անդրադարձ 2018-ի ձեռքբերումներին

Երևանի պետական բժշկական համալսարանի վիրաբուժության թիվ 1 ամբիոնի վարիչ, «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ»- ի վիրաբուժության կլինիկայի ղեկավար, ընդհանուր վիրաբույժ, պրոֆեսոր Սուրեն Ստեփանյանը տեսանյութում ամփոփում և անդրադառնում է 2018թ․-ի ձեռքբերումներին: Մասնագետի հետ կարող եք կապ հաստատել՝ զանգահարելով +374 93 503540 հեռախոսահամարով: Տեսանյութը՝ www.hayacq.am-ի։

ՄԵԴԼԱՅՖ

Բժշկական կայք բժիշկների ու պացիենտների համար

Փորձել ենք ստեղծել մի միջավայր, որտեղ հնարավոր կլինի ճանաչել բժշկին, իմանալ նրա մասին ամեն ինչ և կատարել ընտրություն:

Իշխան Իշխանյան
Վիրաբույժ(ընդհանուր)

Իշխան Իշխանյան

37493761167
i_ishxanyan@mail.ru

Լուսինե Բեկիրսկա-Թամազյան
Ակնաբույժ

Լուսինե Բեկիրսկա-Թամազյան

37491328353
bekirska-tamazyan@info.am

Արարատ Սահակյան
Պրոկտոլոգ,Վիրաբույժ(ընդհանուր)

Արարատ Սահակյան

37491404534
ararat_sahakyan@yahoo.com

Արթուր Ավետիսյան
Վիրաբույժ(անոթային)

Արթուր Ավետիսյան

37491387506

Աստղիկ Կենտրոն

Աստղիկ Կենտրոն

060 651219
info@astghikmc.am
Մալայան Կենտրոն

Մալայան Կենտրոն

010 344944
alexmalayan@yahoo.com
Գյումրու Բժշկական Կենտրոն

Գյումրու Բժշկական Կենտրոն

0312 30311
admin@gyumri.am
Սուրբ Աստվածամայր ԲԿ

Սուրբ Աստվածամայր ԲԿ

010 461841
nikdall@yahoo.com
VT-Դենտ

VT-Դենտ

010 200250
info@vtdent.am
TH Dental Laboratory

TH Dental Laboratory

+37455418344
info@thdental.am
Ռաֆայել Ատամնաբուժական Կլինիկա

Ռաֆայել Ատամնաբուժական Կլինիկա

+37493017676
rafayeltadevosyan@gmail.com
Նիկամեդ Ատամնաբուժարան և Դեղատուն

Նիկամեդ Ատամնաբուժարան և Դեղատուն

+37455740140
info@nikamed.am
Սիթի Սպա Կենտրոն

Սիթի Սպա Կենտրոն

+37460536536
spa.city@yahoo.com
Սիթի Սպա Կենտրոն

Սիթի Սպա Կենտրոն

+37460536536
spa.city@yahoo.com
Դիա Սթար

Դիա Սթար

010 268223
diastar.lab@mail.ru
Դիալաբ

Դիալաբ

010 231329
dialabyerevan@yandex.ru
Բլադ Սելս Լաբորատորիա

Բլադ Սելս Լաբորատորիա

+37441084005
bloodcells.bk@gmail.com
Ցիտօ Բժշկական Կենտրոն

Ցիտօ Բժշկական Կենտրոն

010 568814
info@cito-lab.am
Ալֆա Ֆարմ

Ալֆա Ֆարմ

+37460700500
alfapharm@alfapharm.am
Ֆարմ Գոհար

Ֆարմ Գոհար

010 528695
pharmg@netsys.am
Նատալի Ֆարմ

Նատալի Ֆարմ

010 744212
info@natalipharm.am
Լեդի Ֆիթնես

Լեդի Ֆիթնես

+37491999690
vartan24@bk.ru
Իմ Յոգայի Կենտրոն

Իմ Յոգայի Կենտրոն

+37460527717
info@myyogacentre.am
Լեդի Զոն

Լեդի Զոն

+37477440304
ladyzone@inbox.ru
Աստղիկ Կենտրոն

Աստղիկ Կենտրոն

060 651219
info@astghikmc.am
Մալայան Կենտրոն

Մալայան Կենտրոն

010 344944
alexmalayan@yahoo.com
Գյումրու Բժշկական Կենտրոն

Գյումրու Բժշկական Կենտրոն

0312 30311
admin@gyumri.am
Սուրբ Աստվածամայր ԲԿ

Սուրբ Աստվածամայր ԲԿ

010 461841
nikdall@yahoo.com

ԼԱՎԱԳՈՒՅՆ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԸ

Փորձառու մասնագետները խոսում են կարևոր հարցերի շուրջ
Կարեն-դենտալ լաբորատորիա

Թվային տեխնոլոգիաների կիրառումը վերջին տասնամյակում Հայաստանում մեծ զարգացում է ապրել հատկապես ատամնաբուժության ոլորտում: Խոսքը թվային ռենտգեն համակարգերի, ժամանակակից ներբերանային սքաներների, CAD-CAM համակարգերի, 3D տպիչների, զանազան այլ տեխնոլոգիաների ու ծրագրերի մասին է: Այս ամենը ոչ միայն հեշտացնում են բժշկի աշխատանքը, այլև դարձնում առավել արդյունավետ:

Ներբերանային սկանիերների օգնությամբ բժիշկները հնարավորություն են ստանում աշխատելու ավելի արագ, բարձր որակով և մեծ ճշգրտությամբ: Այս եղանակով կարելի է բացահայտել կծվածքի տարբեր տեսակի անոմալիաները, բացարձակ ճշգրտությամբ որոշել ատամնահպումը, ախտորոշել կարիեսը և, վերջապես, ստանալ և վերարտադրել պացիենտի ատամների ճշգրիտ գույնը ու ծնոտի վիրտուալ չափսը: Այս ամենի մասին կարելի է կազմել էլեկտրոնային փաստաթուղթ և ներկայացնել համապատասխան մասնագետին կամ լաբորատորիա:

Վերջին տարիներին աշխարհում, ինչպես նաև Հայաստանում, լայն կիրառություն են ստացել 3D տպիչները: Դրանցով կարելի է տպել վիրաբուժական ձևանմուշով (շաբլոն) կապաներ, մոդելներ, ատամներ, ծնոտներ, պրոթեզներ և այլն: 3D տպիչներն այսօր այնքան են զարգացել ատամնաբուժության մեջ, որ այս եղանակով կարելի է պատրաստել յուրաքանչյուր կոնստրուկցիա: Արդյունքում՝ բժիշկն ունենալով 3D տեխնոլոգիա և ներբերանային սկանիեր, ստանում է ավելի արագ և բարձր ճշգրտությամբ աշխատելու հնարավորություն:
Սրտաբան Միքայել Ադամյան

Ցավոք սրտի, սիրտ-անոթային հիվանդություններից մահացություններն իրենց քանակով ու տոկոսային հարաբերությամբ առաջին տեղում են: Բայցևայնպես, բուժման և ախտորոշման մեթոդների շնորհիվ հնարավոր է ճիշտ ախտորոշում կատարել, բուժել և այդպիսով երկարացնել մարդու կյանքը՝ խուսափելով հանկարծակի վրա հասնող մահվանից:

Եթե տվյալ հիվանդի մոտ առկա է սրտի կողմնային պատը սնուցող զարկերակի 99% նեղացում՝ թրոմբի առկայությամբ, ապա այդ նեղացումը համարվում է ինֆարկտածին: Այս դեպքում հարկավոր է շտապ ստենտավորել զարկերակը, որպեսզի հիվանդի մոտ չզարգանա սրտամկանի սուր ինֆարկտ: Այդպիսով, ստենտավորման միջոցով հնարավորություն է ստեղծվում կանխել ինֆարկտի զարգացումը, այլ ոչ թե բուժել հետեւանքները, որոնք երբեմն, ցավոք սրտի, անդառնալի են:

Խոլեստրինը կարող է նպաստել ոչ միայն սրտաբանական, այլև բոլոր անոթների հետ կապված հիվանդությունների զարգացմանը: Այս մասին են վկայում կատարված բազմաթիվ հետազոտությունները և տարիների փորձը: Արյան անոթների՝ աթերոսկլերոզով ախտահարված հատվածներում մշտապես կարելի է տեսնել խոլեստերենի կուտակումներ, որոնք խանգարում են արյան շրջանառությանը և առաջացնում բարդ առողջական խնդիրներ:

Ակնաբույժ Լուսինե Բեկիրսկայա-Թամազյան

Տեսողական լազերային շտկումը վիրահատական միջամտություն է, որը թույլ է տալիս վայրկյանների ընթացքում վերականգնել տեսողությունը՝ կարճատեսության, հեռատեսության և աստիգմատիզմի դեպքում: Այն գրեթե բարդություն չունեցող վիրահատություն է: Ավելի քան 30 տարի է, որ աշխարհում կատարվում է լազերային կորեկցիա, այն մեծ տարածում ունի և բժշկության մեջ համարվում է ամենաշատ կատարվող վիրահատություններից մեկը, քանի որ դրանից հետո մարդն այլևս ակնոցի կարիք չի ունենում:

Տեսողության վրա բացասաբար են ազդում նորագույն տեխնոլոգիաները, էկոլոգիական խնդիրները՝ վիտամիններով ոչ հարուստ սնունդը, սթրես հարուցող օրակարգը եւ վերջապես՝ տարիքը։ Անվերադարձ կուրության կարող են հանգեցնել բնածին հիվանդությունները, շաքարային հիվանդության դեպքում աչքի ցանցաթաղանթի անոթային ախտահարումները, հիպերտոնիան, գլաուկոման։ Այնինչ, ժամանակին բուժվելու դեպքում տեսողությունը հնարավոր է վերականգնել ծերունական կատարակտի եւ կերատոկոնուսի (եղջերաթաղանթի դեգեներատիվ հիվանդությունը, որը հանգեցնում է դրա բարակեցման եւ արտափքման), կարճատեսության, հեռատեսության եւ աստիգմատիզմի (աչքի օպտիկական արատ) դեպքում։

Գլաուկոման կուրության պատճառ է դառնում միայն այն դեպում, երբ անտեսվում է: Պետք է նշել, որ հետևողական լինելու, ժամանակին ակնաբույժին դիմելու և ճիշտ բուժում ստանալու դեպքում գլաուկոմայով հիվանդները տեսնում են մինչեւ խորը ծերություն: Գլուկոմայով բոլոր հիվանդները անկախ այն հանգամանքից կոնսերվատիվ բուժում են ստանում, կամ վիրահատվել են, թե ոչ, պարտադիր երեք ամիսը մեկ պարբերականությամբ պետք է գնան ստուգման:

Օտորինոլարինգոլոգ Արայիկ Ղարիբյան

Հայմորիտ կարող է առաջանալ սուր շնչառական հիվանդություններից հետո, ինչպես նաև միջնապատի ծռվածության, ալերգիայի հետևանքով: Նշված դեպքերում արտահոսքը խանգարվում է, ինֆեկցիան ներթափանցում է տվյալ օջախ և սկզբնավորվում է թարախային պրոցես:

ԼՕՌ հիվանդությունների համար նպաստավոր պայմաններից մեկը նաեւ քթի ծուռ միջնապատն է, որը հայերի մոտ շատ հաճախ է հանդիպում։ Այս դեպքում վատթարանում է քթի հարակից խոռոչների օդակրությունը, առաջանում է բորբոքային այտուց, հեղուկի արտադրություն: Վերջինիս արտահոսքը դեպի դուրս դժվարանում է և պատճառ դառնում կանգի ու նեխման։ Այսինքն, ծուռ միջնապատի պատճառով նախ դժվարանում է օդակրությունը ու առաջանում է բորբոքում, ապա միջնապատի ծռությունը թույլ չի տալիս, որպեսզի թարախը լավ դուրս գա։

Ներկայում առաջարկվում են լայն սպետկորի հզոր հակաբիոտիկներ ու այլ տարբեր տեսակի պրեպարատներ ու միջոցներ, որոնք շատ արդյունավետ են և հասանելի: Նորամուծությունները ու նորագույն մեթոդները կիրառվում են նաև վիրահատական բուժման ժամանակ: Դրանցից են վիրահատության էնդոսկոպիկ եղանակը, պունկցիային փոխարինելու եկած յամի-կադետորը, նորաստեղծ վիրահատական զանազան գործիքները (լազերային, հարմոնիկ, ուլտրաձայնային դանակներ, բիպոլյար պինցենտներ., սառը կոբլացիա) մաքուր, հիվանդի համար լիովին անվնաս անեսթեզոլոգիական պրեպարատները: Այս ոլորտում ամեն ինչ արվում է, որպեզի նվազագույն տավմաներով հնարավոր լինի հասնելու առավելագույն արդյունքի:

Վիրաբույժ Իշխան Իշխանյան

Լապարասկոպիկ վիրաբուժությունը համարվում է բեկումնային վիրաբուժության ոլորտում և շատ հաճախ փոխարինում է ավանդական վիրաբուժությանը: Այն տարբեր վիրաբուժական միջամտությունների դեպքում ապահովում է բարձր ճշգրտություն և առավել որակյալ արդյունք:

Այս եղանակով կատարվում են խոլեցեստիտի (լեղապարկիբորբոքում), որդանման ելունի (ապենդիցիտ) և որովայնի խոռոչի այլ օրգանների լապարասկոպիկ վիրահատություններ: Բուժման այս եղանակի առավելություններից են կտրվածքի բացակայությունը, արյան նվազագույն կորուստը, հոգեբանական և ֆիզիկական տրավմաների բացակայությունը և արագ վերականգնումը:

Նախևառաջ տվյալ բուժհատատությունը պետք է ունենա բարձակարգ բուժանձնակազմ, հագեցած լինի ժամանակակից բժշկական տեխնիկայով և սարքավորումներով: Եվ ամենակարևորը՝ յուրաքանչյուր հիվանդի հանդեպ պետք է ցուցաբերվի անհատական մոտեցում, բարձորակ սպասարկում՝ սկսած ընդունարանից մինչև հիվանդասենյակ: Հենց այդպիսին է «Էլիտ-Մեդ» բժշկական կենտրոնը:

Լյարդաբան Հասմիկ Ղազինյան

Իհարկե, վիրուսային հեպատիտները: Աշխարհում շուրջ 400 մլն մարդ վարակված է այս ինֆեկցիայով, այդ թվում՝ 250 միլիոնը վիրուսային հեպատիտ Բ քրոնիկ վարակակիրներ են, իսկ 150 միլիոնը վիրուսային հեպատիտ Ց քրոնիկ վարակակիրներ: Սա իսկապես լուրջ խնդիր է, որովհետև այս հիվանդությունը բավական արագ զարգացող ընթացք ունի և կարող է պատճառ դառնալ այնպիսի ծանր հիվանդություննների, ինչպիսիք են լյարդի ցեռոզն ու լյարդի առաջնային ուռուցքը: Այնպես, որ պետք է առավել մեծացնենք մեր զգոնությունը այսպիսի հիվանդներին ճիշտ ախտորոշելու եւ ճիշտ բուժական մոտեցումներ ցուցաբերելու գործում:

Այդ վիրուսները արյունածին են, բազմանում են միայն արյան մեջ, և, բնականաբար, արյունային ցանկացած միջամտություն կարող է դառնալ վիրուսի փոխանցման միջոց: Բոլոր վիրաբուժական միջամտությունները` ստոմատոլոգիական, գինեկոլոգիական, անգամ` կոսմետիկ և այլն, կարող են պատճառ դառնալ վիրուսի փոխանցման: Վիրուսը կարող է փոխանցվել նաև սեռական ճանապարհով, դրա համար խրախուսվում են ապահով սեռական հարաբերությունները:

Ոչ մի այլ օրգան չի կարող փոխարինել լյարդին: Ինչ էլ ուտենք կամ խմենք՝ անցնում է լյարդով: Ահա թե ինչու է այս օրգանն ամենաշատը տուժում մեր վնասակար սննդակարգի պատճառով: Երբ լյարդը պատվում է չափազանց մեծ քանակությամբ ճարպով, մարդու մոտ զարգանում է լյարդի ճարպային հիվանդություն: Որոշ ժամանակ անց ճարպի մեծ քանակության պատճառով իրավիճակը սրվում է, սկսում են ընթանալ օքսիդացման գործընթացներ, լյարդը պատվում է սպիներով (առաջանում է ֆիբրոզ) և խանգարվում է ողջ լյարդի աշխատանքն ու նյութափոխանակությունը:

Մեր գործընկերները

Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն
Maletti Medical Center
Astghik Medical Center
Fertility center
JOLI Veterinary Center
Axiomed
Elit-Med Medical Center