Միքայելյան Վիրաբուժության Ինստիտուտ
Ցուցադրումներ 5786
Կոնտակտային Տվյալներ
Մեզ կարող եք գտնել
Միքայելյան Վիրաբուժության Ինստիտուտ
Միքայելյան վիրաբուժության ինստիտուտը հեղինակավոր և մեծ հարգանք վայելող բժշկական կենտրոն է, որը մշտապես առաջատար դիրք է գրավում վիրաբուժության ասպարեզում:
ՄԻՔԱՅԵԼՅԱՆ ՎԻՐԱԲՈՒԺՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ-ը հիմնադրվել է 1974 թ հոկտեմբերին ԽՍՀՄ Առողջապահության նախարարության հրամանով: Ինստիտուտը այսօր Հայաստանի խոշորագույն բժշկագիտական կենտրոններից մեկն է։ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ ՎԻՐԱԲՈՒԺՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ-ը իրագործում է կլինիկական, գիտահետազոտական և կրթական գործունեություն:
1974թ. տնօրեն նշանակվեց պրոֆեսոր Ալեքսանդր Լևի Միքայելյանը, ով հսկայական ներդրում կատարեց Հայաստանում սրտավիրաբուժության ստեղծման և զարգացման գործում: 1992թ. հոկտեմբերից ինստիտուտի ղեկավար դարձավ պրոֆեսոր Համլետ Սերգեի Թամազյանը: 2001թ. ապրիլին պրոֆեսոր Հ.Ս. Թամազյանը ընտրվեց ՄԻՔԱՅԵԼՅԱՆ ՎԻՐԱԲՈՒԺՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ ՓԲԸ նախագահ: 2011թ. ընկերության նախագահն է Արթուր Համլետի Թամազյանը:
Վիրաբուժության ինստիտուտն այսօր բազմապրոֆիլ կենտրոն է` 10 կլինիկական բաժանմունքներով և ժամանակակից սարքավորումներով հագեցած ախտորոշման բաժանմունքով:
Գիտական և գործնական հետաքրքրությունների շրջանակները չափազանց լայն են` սկսած կերակրափողի վերականգնողական վիրահատական միջամտություններից մինչև օրգանների և հյուսվածքների փոխպատվաստում:
Մասնագիտություններ
- Ախտորոշիչ հետազոտությունների
- Գինեկոլոգիական
- Ընդհանուր վիրաբուժության
- Թերապևտիկ
- Ինտենսիվ թերապիայի
- Կարդիովիրաբուժական
- Նյարդավիրաբուժական
- Պլաստիկ վերականգնողական
- Պտղաբերության կենտրոն
- Պրոկտոլոգիական
- Սրտաբանական
- Վերակենդանացման