
Մալայան Կենտրոն
Ցուցադրումներ 1530
Կոնտակտային Տվյալներ
Մեզ կարող եք գտնել
Մալայան Կենտրոն
Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնը հանդիսանում է ամենամեծ բազմապրոֆիլային ակնաբուժական բուժհաստատություն՝ հագեցված ժամանակակից սարքավորումներով, որոնց միջոցով կատարվում են միջազգային ստանդարտներին համապատասխան ախտորոշիչ, բուժիչ և գիտահետազոտական գործունեություն:
Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնը հանդիսանում է Առողջապահության Նախարարության Հանրապետական Ակնաբուժական հիվանդանոցի իրավահաջորդը և ստեղծվել է ՀՀ Առողջապահության Նախարարության տրախոմատոզ-գլաուկոմատոզ դիսպանսերի հիման վրա:
Կենտրոնը կազմավորվել է 1978թ.-ին Կլինիկայի ղեկավար Սերգեյ Վ. Մալայանի անմիջական նախաձեռնությամբ և գլխավորությամբ, որի անունն էլ ներկա դրությամբ կրում է:
Կենտրոնում աշխատում են բարձրակարգ մասնագետներ, որոնց գերակշիռ մասը որակավորվել է արտասահմանում մասնավորապես ԱՄՆ-ում:
Կենտրոնի բազմաթիվ բժիշկներ ամեն տարի մասնակցում են տարբեր գիտաժողովների, կոնֆերանսների, կոնգրեսների ինչպես ՀՀ-ում, այնպես էլ արտերկրներում: