Բժշկական Գենետիկայի Կենտրոն

Բժշկական Գենետիկայի Կենտրոն
Ցուցադրումներ 7398

Կոնտակտային Տվյալներ
Հեռ․։ 010 544367

Մեզ կարող եք գտնել

Բժշկական Գենետիկայի Կենտրոն

Բժշկական գենետիկայի և առողջության առաջնային պահպանման կենտրոնը հիմնադրվել է 1998 թ.-ին, ՀՀ ԱՆ N155 հրամանի համաձայն: Կենտրոնում իրականացվում է գենետիկական հիմք ունեցող հիվանդությունների նախածննդյան և հետծննդյան ախտորոշում բժշկական նորագույն մոլեկուլային-գենետիկական տեխնոլոգիաների կիրառմամբ, ինչպես նաև հիվանդների բուժում, վարում և ընտանիքների գենետիկական խորհրդատվություն:

Կենտրոնում կատարվող գենետիկական հետազոտությունների համար հիմք են հանդիսանում Եվրոմիության կողմից գենետիկական ծառայությունների համար մշակված հանձնարարականները, որոնք ստեղծվել են 2004-2008-թթ.. Ստրասբուրգում: Ընդունված հանձնարարականները համապատասխանում են միջազգային արտոնագրված ուղեցույցներին (EuroGentest, EMQN, Orphanet) և չափազանց կարևոր և արդիական են Հայաստանի առողջապահական համակարգի համար։

Կենտրոնում գործում են ժամանակակից տեխնիկական հագեցվածությամբ մոլեկուլային գենետիկայի, բջջագենետիկայի, իմունոգենետիկայի, օնկոգենետիկայի և ընդհանուր կլինիկական լաբորատորիաները:

Մասնագիտություններ

  • Ախտորոշիչ հետազոտությունների
  • Լաբորատորիա

Վիդեո

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով