Գիտնականները համակարգչին սովորեցրել են հիվանդներին ինքնուրույն ախտորոշում տալ: Այժմ ռոբոտ թերապեւտը դեռ միայն հայտնաբերում է ուղեղի քաղցկեղը, սակայն ապագայում հետազատողները հույս ունեն համակարգին սովորեցնել որոշել նաեւ այլ ուռուցքաբանական հիվանդությունները:

Գերմանացի բժիշկները արհեստական ինտելեկտի համակարգում ներբենել են տաբեր փուլերի ուղեղի քաղցկեղի նմուշները, իսկ ավելի ճիշտ՝ քաղցկեղով հիվանդ 2800 հիվանդի հետազոտության արդյունքները, որոնց անամնեզից նա ճանաչել է 91 տեսակի չարորակ բջիջների սիմպտոմատիկան:

Հետո մասնագետները խնդրել են համակարգչին ստուգել քաղցկեղի կասկածանքով 1000 հիվանդի: Պարզվել է, որ համակարգը ոչ միան ճիշտ որոշել է նախկինում քաղցկեղ ունեցած հիվանդներին, այլեւ հայտնաբերել է նոր հիվանդների, հաղորդում է Nature ամսագիրը: