Ալֆա Ֆարմ

Ալֆա Ֆարմ
Ցուցադրումներ 2330

Կոնտակտային Տվյալներ
Հեռ․։ +37460700500

Մեզ կարող եք գտնել

Ալֆա Ֆարմ

«Ալֆա Ֆարմ» դեղագործական ընկերությունը հիմնադրվել է 1996 թ.-ին: Ներկայումս ընկերությունը զբաղեցնում է առաջատար դիրք Հայաստանի դեղագործական շուկայում և շուրջ 20 տարի հաջողությամբ զբաղվում է դեղամիջոցների ներկրմամբ, մեծածախ և մանրածախ առևտրով:

Ընկերության հիմնադիրներ են հանդիսանում հայաստանի դեղագործական ոլորտում բազմամյա փորձ ունեցող անձիք, որոնց մասնագիտական և կազմակերպչական ունակությունների շնորհիվ ընկերությունը բարձրորակ ծառայություններ է մատուցում հանրությանը, ինչպես նաև տարբեր ժամանակահատվածներում, որպես ընկերության բաժնետեր են հանդիսացել «Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկը» (EBRD) և դեղագործական ոլորտի այլ խոշոր եվրոպական ներդրողներ:

Ընկերությունն իրականացնում է ուղղակի ներմուծումներ ավելի քան 100 համաշխարհային առաջատար արտադրողներից` այդ թվում Եվրոպայից, ԱՄՆ-ից, Ռուսաստանից, ԱՊՀ երկրներից, Հնդկաստանից եւ այլն, միաժամանակ համագործակցում է նաեւ տեղական արտադրողների հետ: Մեր գործընկերներն են հանդիսանում այնպիսի հայտնի ընկերություններ ինչպիսիք են` “Les Laboratories Servier”, “Sanofi-Aventis”, “Abbott”, “Berlin-Chemie AG”, “Novartis Consumer”, “Bayer Consumer”, “Hoffman-La Roche”, “Nycomed Austria”, “Pfizer” և այլն:

Ընկերության ժամանակակից լոգիստիկ կենտրոնը զբաղեցնում է 3600 ք/մ տարածք և սարքավորված է առաջնակարգ հոսքագծային տեխնիկայով, որը համապատասխանում է դեղամիջոցների պահպանման, մշակման և բաց թողնման ամենախիստ պահանջներին:
Լոգիստիկ կենտրոնի բարձր թողունակությունը հնարավորություն է տալիս ժամանակին և որակյալ կազմակերպել մեր կողմից իրացվող տեսականու առաքումն ավելի քան 1000 դեղատներ և բուժհաստատություններ:

«Ալֆա Ֆարմ» դեղատների ցանցը բաղկացած է 145 դեղատներից, այդպիսով հանդիսանալով հանրապետությունում ամենամեծ և աշխարհագրորեն սփռված ցանցը: Ցանցի դեղատները գործում են Երևան, Գյումրի, Վանաձոր, Ստեփանավան, Վայք, Սևան, Մարտունի, Գավառ, Աբովյան, Հրազդան, Բյուրեղավան, Չարենցավան, Աշտարակ, Արմավիր, Արարատ, Կապան քաղաքներում և նախատեսվում է էլ ավելի ընդլայնել ցանցի աշխարհագրությունը, այդպիսով հասանելի դառնալով ՀՀ ողջ տարածքում:

Մեր ընկերության աշխատակազմը բաղկացած է ավելի քան 650 աշխատակիցներից, որոնց թվում են ընկերության ուսուցման կենտրոնում շարունակական կրթություն ստացող բարձրակարգ դեղագետները, լոգիստիկայի մասնագետները, վաճառքի մենեջերները և ղեկավար անձնակազմը: Մեր ամենօրյա աշխատանքի նպատակն է աջակցել տարբեր հիվանդությունների դեմ արդյունավետ պայքարին, օգնել մայրերին ճիշտ կերակրել իրենց երեխաներին, առաջարկել բարձրորակ կոսմետիկա և օպտիկա:

Շնորհիվ գործունեության կազմակերպման արդիական մեթոդների, հաճախորդների նկատմամբ ցուցաբերվող անհատական մոտեցման և առաջարկվող տեսականու բարձր որակի, մեր ընկերությունը զբաղեցնում է առաջատար դիրք  ՀՀ  դեղագործական շուկայում:

Ընկերության կողմից առաջարկվող դեղերի, բժշկական պարագաների, կոսմետիկայի, հիգիենայի պարագաների, օպտիկայի եւ մանկական սննդի լայն տեսականին հնարավոր է ձեռք բերել «Ալֆա Ֆարմ» դեղատների ցանցի ցանկացած դեղատնից: Ընկերության բարձր որակավորում ստացած մասնագետները միշտ պատրաստ են օգնել Զեզ ճիշտ ընտրություն կատարելու գործում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով