Արմինե Ղարաքեշիշյան
Ակնաբույժ
Ցուցադրումներ 6565
Կոնտակտային Տվյալներ
Բժշկական գիտությունների թեկնածու, Տեսողական օրգանի պլաստիկայի և նեյրոօֆտալմոլոգիայի բաժանմունքի վարիչ Ս.Վ.Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում:
Ս. Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի աչքի պլաստիկ վիրաբուժության ծառայությունում կատարվում են մի շարք պլաստիկ վիրահատություններ, որոնք միակն են ՀայատանումԱչքի պլաստիկ վիրաբուժության ծառայությունը հանդիսանում է միակը Հայաստանում, որտեղ արցունքահոսության կապակցությամբ իրականացվում է սիլիկոնային ինտուբացիայով դակրիոցիստոռինոստոմիա: Այս վիրահատության շնորհիվ բուժում են ստանում և՛ բնածին, և՛ ձեռքբերովի, և՛ հետտրավմատիկ խրոնիկ դակրիոցիստիտով տառապող հիվանդները:Աչքի պլաստիկ վիրաբուժության ծառայությունը ղեկավարում է բժշկական գիտությունների թեկնածու, հատուկ մասնագիտացված պլաստիկ վիրաբույժ Արմինե Ֆիրդուսի Ղարաքեշիշյանը:
Այստեղ իրականացվում են հետևյալ վիրահատությունները.
- Դակրիոցիստոռինոստոմիա սիլիկոնային ինտուբացիայով
- Արցունքային ուղիների պլաստիկա
- Բլեֆարոպլաստիկա
- Պտոզի ուղղում
- Ծանր աստիճանի պտոզի ուղղում սիլիկոնային լարերով
- Կոպերի ուռուցքի հեռացում կոպերի ռեկոնստրուկցիայով
- Ակնակապիճի պլաստիկա
- Էնուկլեացիա պլաստիկայով
- Լագոֆթալմի պլաստիկա ոսկյա իմպլանտով
- Էկտրոպիոնի և էնտրոպիոնի պլաստիկա
Լեզուների Իմացություն
Հայերեն, Անգլերեն, Ռուսերեն
Աշխատանքային փորձ
-
Ակնաբույժ (Ապր, 1999 — Ընթացիկ)
Ս.Վ.Մալայանի Անվան Ակնաբուժական Կենտրոն
-
Ակնաբուժության ամբիոնի ասիստենտ (Ապր, 2004 — Ընթացիկ)
Մ. Հերացու Անվան Պետական Բժշկական Համալսարան
Կրթություն
-
Ուսանող (Ապր, 1990 — Ապր, 1996)
Մ. Հերացու Անվան Պետական Բժշկական Համալսարան
-
Կլինիկական օրդինատուրա (Մրտ, 1996 — Սպտ, 1999)
Աչքի Հանրապետական Կենտրոն