Մաշկաբանության և կոսմետոլոգիայի ոլորտում մասնագիտացված նորաբաց De A’rūs առաջադեմ էսթետիկ կենտրոնն առաջարկում է առողջության և գեղեցկության պահպանման բազմաթիվ միջոցներ, որոնց շնորհիվ այցելուներն այստեղից դուրս են գալիս անթերի արտաքինով և, որ ամենակարևորն է, դրական լիցքերով:
Էսթետիկ բժշկության ոլորտում նորարարական լուծումներն ու ժամանակակից տեխնոլոգիաները կենտրոնին թույլ են տալիս ապահովել առավելագույն արդյունավետություն: Դրանցից մեկն էլ ԱՄՆ-ից ներմուծած De A’rūs հրաշալի տեխնոլոգիան է, որն իրականացվում է 0,6 մմ երկարությամբ, մազի հաստությամբ, տիտանից պատրաստված և ոսկեպատված, 20 ասեղ ունեցող միկրոներարկիչի միջոցով:
De A’rūs միկրոներարկիչի միջոցով մաշկ են ներմուծվում այնպիսի նյութեր, ինչպիսիք են հիալուրոնաթթուն, բոտուլատոքսինը, պլազմայով հարուստ արյան շիճուկը, վիտամիններ, նաև մի շարք բիորևիտալիզացնող խառնուրդներ։
Այցելուներին ցուցաբերվում է անհատական մոտեցում՝ կապված մաշկի խնդրից: Փորձառու մասնագետի օգնությամբ ընտրվում է համապատասխան բուժումը: De A’rūs կենտրոնի տարաբնույթ ծառայությունների շարքում են նորարարական, հակատարիքային՝ պլազմալիֆթինգ պրոցեդուրան՝ նախատեսված դեմքի, պարանոցի, գլխի, դեկոլտեի, ինտիմ գոտու համար: Այն կարող է կիրառվել նաև հոնքերի և թարթիչների աճը խթանելու համար:

Մեզոթերապիան De A’rūs միկրոներարկիչով իրականացնելու դեպքում ապահովվում է առավելագույն արդյունավետություն. վերանում են դեմքի սպիները, մանր կնճիռները, պիգմենտային հետքերը, լայնացած ծակոտիները:

De A’rus ում կատարվում է նաև որակյալ մազահեռացում:
De A’rūs նորագույն տեխնոլոգիայի առավելությունները և կիրառման ոլորտները մասնագետներին ներկայացնելու համար կազմակերպվել էր սեմինար: Որակական հատկանիշների մասին խոսեց հենց ինքը՝ տեխնոլոգիայի հիմնադիր Գոհար Յասախանյանը: Վերջինս նշեց, որ ներարկիչն ունի բժշկական դասակարգում և այն կարող են ձեռք բերել բժիշկներն ու լիցենզավորված կոսմետոլոգները: Մասնագետները բարձրացրին իրենց հետաքրքող հարցերը և ստացան սպառիչ պատասխաններ: Ներկաների համար De A’rūs-ը բացահայտում էր և նրանք ցանկություն հայտնեցին կիրառել այն:

De A’rūs՝ դեպի գեղեցկություն տանող նորարարական ուղին:

↪ Հասցե՝ Երևան, Թումանյան 10/36 ,
📞հեռախոս՝ 099 144988