«Հայացք» հաղորդաշարի հյուրը Ֆրանսիայում ճանաչված ուռուցքաբան ու քիմիաթերապևտ Նորբեր Ավետյանն է
Ցուցադրումներ 1470
Նորբեր Ավետյանը Ֆրանսիայում ճանաչված է որպես բարձրակարգ ուռուցքաբան ու քիմիաթերապևտ: Հայազգի սիրված մասնագետի ջանքերով էլ 2017թ. ստեղծվեց Երևանում Ուռուցքաբանության Ֆրանսիական կենտրոնը, որտեղ առաջարկվում է եվրոպական չափորոշիչներին համապատասխան քիմիաթերապևտիկ բուժում:
Թեև բազմազբաղ լինելուն, Նորբեր Ավետյանը պարբերաբար այցելում է հայրենիք, գալիս իր իսկ ուժերով հիմնած կենտրոն և ընդունում քաղցկեղով հիվանդների: Այսօր «Հայացք» հաղորդաշարի համար հիանալի հնարավորություն է ստեղծել հանդիպելու ճանաչված բժշկի հետ: Մեր զրույցը քաղցկեղի և քիմիաթերապևտիկ բուժման արդյունավետության մասին է:
Պրոֆեսորի հետ հանիպելու համար անհրաժեշտ է նախապես հերթագրվել 010 209616 հեռախոսահամարով։
Տեսանյութը՝ www.hayacq.am-ի։