MED TOUR1 հայ-գերմանական բժշկական կազմակերպությունը առաջարկում է առողջական խնդիրների լուծման ճշգրիտ տարբերակներ և որակյալ մասնագիտացված ծառայություններ: Համագործակցելով Գերմանիայի և Ավստրիայի՝ Ֆրայբուրգ, Մյունխեն, Բեռլին, Հայդելբերգ, Համբուրգ, Հոֆ, Դյուսելդորֆ, Բրեմեն, Շտուտգարտ և Վիեննա քաղաքների բոլոր համալսարանական և առաջատար պրիվատ կլինիկաների, լավագույն համալսարանական հիվանդանոցների հետ և լինելով գերմանական MEDTOUR Medicl Services ընկերության միակ պաշտոնական գործընկերը Հայաստանում, MED TOUR1-ը հնարավորություն է տալիս ընտրել բուժհաստատություններից ամենահարմարն ու մատչելին: Կենտրոնի ծառայությունները ներառում են՝ ընդհանուր բուժման մոտավոր արժեքի ճշգտում, հեռակա բժշկական խորհրդատվության միջոցով երկրորդ կարծիքի (second opinion) ստացում և լավագույն մասնագետների անմիջական հսկողության ապահովում, CHECK UP-ը՝ կանխարգելիչ և ախտորոշիչ հետազոտությունների կատարում Գերմանիայում: MED TOUR1-ը կազմակերպում է նաև բժշկական խորհրդատվություններ ուղիղ հեռարձակմամբ, որի միջոցով պացիենտը, առանց արտերկիր մեկնելու, գերմանացի մասնագետի հետ զրույցի ընթացքում, հնարավորություն է ունենում ստանալու իրեն հուզող հարցերի պատասխանները: Մանրամասները՝ տեսանյութում:

Հասցեն՝ ք. Երևան, Աբովյանբ 13/1, հեռ՝ 055 702505, 055222211