Իմ Յոգայի Կենտրոն

Իմ Յոգայի Կենտրոն
Ցուցադրումներ 3190

Կոնտակտային Տվյալներ
Հեռ․։ +37460527717

Մեզ կարող եք գտնել

Իմ Յոգայի Կենտրոն

Մենք առաջարկում ենք՝ յոգայի դասեր Այենգարի մեթոդով սկսնակների համար։

Ի՞նչ է Յոգան

Յոգան բառացիորեն նշանակում է միություն՝ մտքի, մարմնի և հոգու միաձուլում: Յոգան նաև արվեստ է, գիտություն և փիլիսոփայություն:Յոգայի կանոնավոր պարապմունքներն ու ուսումնասիրությունը կարող են նվազեցնել լարվածությունը /սթրեսը/, կանոնավորել օրգանիզմի աշխատանքը և ընձեռնել լավակեցության խորը ինքնազգացողություն:

Ի՞նչ է Այենգար Յոգան

Այենգարի մեթոդով յոգան հիմնված է պ-րն Բ.Կ.Ս. Այենգարի ուսմունքի վրա: Այենգարի մեթոդով յոգան այսօր աշխարհում յոգայի ամենատարածված ճյուղերից մեկն է: Այն հատուկ շեշտ է դնում ճշգրիտ կեցվածքի վրա յուրաքանչյքուր ասանայի կամ դիրքի ընթացքում: Հենց այս ճշգրտության վրա շեշտված ուշադրության շնորհիվ է, որ մարդը ձեռք է բերում ուժ և կենսունակություն, հավասարակշռություն և ճկունություն, ինչպես նաև խիստ դրական ինքնազգացողություն:
Հասնելով մեդիտացիայի հենց գործողության ընթացքում ՝ ուսանողները սովորում են լիակատար և լիաթոք ապրել անմիջապես ներկայում:Յոգայի օգուտների շարքում է նաև ճիշտ շնչելու արվեստը, ինչի շնորհիվ բարձրանում է մարդու կենսունակությունը, նվազում լարվածությունն ու անհանգստությունը:

Արդյո՞ք Յոգան ինձ համար է

Քանի դեռ ցանկություն կա ոչ ոք չափազանց ծեր, կարծրացած չէ, չափազանց գեր կամ նիհար, կամ էլ հոգնած չէ յոգայով զբաղվելու համար: Այենգարի մեթոդով յոգան կարող է ցանկացած տարիքի և ֆիզիկական վիճակի ուսանողներին առաջնորդել դեպի խորիմաստ, բովանդակալից և կատարելագործող յոգիկ փորձառության:

Նկարներ

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով