Աբովյան քաղաքի «Սուրբ Մարիամ» բժշկական կենտրոնը, լինելով մաշկաբանության ոլորտում առաջատար ու մեծ հաջողություններ գրանցած կլինիկաներից մեկը, այսօր ներկայանում է նոր ախտորոշիչ բաժանմունքով և հիվանդանոցային պայմաններով: Կենտրոնի ախտորշիչ բաժանմունքը աչքի է ընկնում իր տեխնիկական հագեցվածությամբ և նորագույն սարքավորումներով: Այստեղ տեղադրված է Հայաստանում դեռևս միակ VACOMED ինովացիոն սարքավորումը, որը հիմնված ինտերվալային թերապիայի ազդեցության վրա: Այս բացառիկի սարքն արդյունավետորեն պայքարում է այնպիսի հիվանդությունների դեմ, ինչպիսիք են երակային արյան շրջանառության խանգարումները, լիմֆոստազը, ցելյուլիտը, ճարպակալումը, էպիդերմիսի և շարակցական հյուսվածքների նվազումը, ստորին վերջույթների միկրո-մակրոշրջանառության խանգարումները, մաշկային տարբեր հիվանդությունները, ստորին վերջույթների անոթների օկլյուզիան, փոքր կոնքի հիվանդությունները և այլն: «Սուրբ Մարիամ»-ը համալրված է Կոտայքի մարզում միակ համակարգչային տոմագրաֆիկ սարքավորումով, որը հնարավորություն է տալիս կատարելու համակարգչային տոմոգրաֆիա (շերտագրություն) և համալիր հետազոտելու հիվանդի ներքին օրգանները՝ ստանալով անատոմիական ճիշտ պատկերը: Այն ամենաժամանակակից, բարձր տեխնոլոգիական և տեղեկատվական, արդյունավետ և հուսալի ախտորոշման ռենտգենաբանական մեթոդներից մեկն է: «Սուրբ Մարիամ»-ը ձեռք է բերել նաև գերմանական գերժամանակակից 17×15 սենսորային սարքը, որի միջոցով կատարվում է դիմածնոտային 3D ախտորոշում: Այս սարքը նույնպես Կոտայքի մարզում միակն է և լայն հնարավորություններ է ընձեռում: Դրա միջացով կարելի է իրականացնել ստորին և վերին ծնոտների, գանգի ամբողջական ախտորոշում, օրթոպանտոմոգրամա, միջին ականջի և հայմորյան ծոցերի ախտորոշում: Կենտրոնը մատուցում է սրտաբանական, ստամատալոգիական, գինեկոլոգիական, ուռոլոգիական, մաշկաբանական բարձրակարգ ծառայություններ: Յուրաքանչյուր հիվանդ այստեղ կարող է հանգամանորեն հետազոտվել և ստանալ արդյունավետ բուժում: «Սուրբ Մարիամ» բժշկական կենտրոնի գործունեության կարևոր սկզբունքը պրոֆեսիոնալ, հոգատար, ուշադիր ու պատրաստակամ բուժանձնակազմի և նորագույն սարքավորումներով հագեցվածության ապահովումն է, որին այստեղ հավատարիմ են:

Հասցեն՝ Կոտայքի մարզ, ք. Աբովյան, Հանրապետության 22/15

Հեռ.՝ 022 261614, 098 904564