Կարապետ Մոմջյանը «Էրեբունի» բժշկական կենտրոնի ողնաշարի ախտաբանական ծառայության ղեկավարն է: Փորձառու բժշկի հետ ունեցած ընդամենը մեկ հանդիպումն էլ բավարար է հասկանալու համար, որ նա բժիշկ է իր ողջ էությամբ ու հոգով։ Բժիշկի գործունեության ընթացքում բազմաթիվ մարդիկ են առողջացել, ներդրվել են բուժման ժամանակակից ու արդյունավետ մեթոդներ: Ըստ օրթոպետ Կարապետ Մոմջյանի, հայերի մոտավորապես 10-ից 20 տոկոսն ունի ողնաշարային տարբեր խնդիրներ: Իր մասնագիտական գործունեությամբ պայմանավորված` իր գործին նվիրյալ բժիշկը բազմաթիվ մարդկանց է բուժել` պարգևելով առողջ ողնաշար: Կարապետ Մոմջյանը կատարում է ողնաշարի ձևախախտումների, դեգեներատիվ հիվանդությունների (օստեոխոնդրոզ, միջողնային սկավառակների ճողվածքներ, ողնուղեղային խողովակի ստենոզներ, ողերի անկայունություն), ողնաշարի գոտկային հատվածի ողերի սպոնդիլոլիզի և սպոնդիլոլիստեզի, Բեխտերևի հիվանդության ժամանակ ողնաշարի թեքվածության, ողնաշարի բարորակ և չարորակ ուռուցքների, ողերի կոտրվածքների և հոդախախտերի վիրահատություններ: Հենց նրա շնորհիվ է Հայաստանում առաջինը ներդրվել ողնաշարի տրանսպեդիկուլյար ֆիկսացիայի եղանակը, ողերի պեդիկուլյար սուպտրակցիոն ոսկրահատման (PSO) եղանակը, ողնաշարի առանձին ողերի հեռացման (VCR) եղանակը, ողերի կոտրվածքների կիֆոպլաստիկ բուժումը, ուռուցքների ամբողջական հեռացման մեթոդը, կոտրվածքների նվազագույն ինվազիվ բուժումը, պարանոցային ստենոզների բուժման լամինոպլաստիկ մեթոդը, սկոլիոզների տրանսպեդիկուլյար բուժման ամբողջական մեթոդը և այլն: Ծանրաբեռնված աշխատանքնային գրաֆիկը բժշկին թույլ է տալիս օրական միջին հաշվով կատարել 1-ից 2 վիրահատություն: Մարդկային և մասնագիտական բարձր որակներ ունեցող բժիշկը անհատական մոտեցում է ցուցաբերում յուրաքանչյուր հիվանդի նկատմամբ: Կարապետ Մոմջյանի հիվանդները հեռանում են կյանքի նկատմամբ հավատը վերագտած ու երախտապարտ:

Տեսանյութը՝ www.hayacq.am-ի։